Ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին: Պատարագին հաջորդեց ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ հոգևոր հայրերը մատուցեցին ոգեկոչման արարողություն, որին հաջորդեցին Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահ Միշել Մամուրյանի և Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի ելույթները: