նորություններ/news
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կկայանա. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Քալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատական կուսակցության կոնգրեսական, «Հայոց ցեղասպանություն. Ճշմարտություն եւ արդարություն» (H. Res. 227) բանաձեւի հիմնական հեղինակ Ադամ Շիֆը այս տարվա մարտի 3-ին Կապիտոլյան բլուրում անցկացնելու է միջոցառում, որը նվիրված կլինի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության զոհերին օգնություն տրամադրելուն ուղղված արշավին, որը նպաստել էր ԱՄՆ-ի կողմից արդեն գրեթե հարյուր տարվա ընթացքում ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության տրամադրման աննախադեպ առաջնորդության մեկնարկին, հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը: