Пульс
Архив

Метка: Ռուսաստան/Russia

նորություններ/news

Պոլոցկ քաղաքի 1150-ամյակին նվիրված միջոցառումներ

Մայիսի 25-27-ը տեղի են ունեցել Պոլոցկ քաղաքի 1150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ, որին մասնակցել է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, Հայաստանի Ալավերդու քաղաքապետը, Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներ: Մայիսի 25-ինՊոլոցկի կենտրոնական առափնյա փողոցում տեղադրվել է Հայրենական մեծ պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների հիշատակին նվիրված խաչքարի հիմնաքարը: Միջոցառմանը մասնակցել են նաև Պոլոցկի քաղաքապետարանի ներկայացուցիչները:

1 минута
նորություններ/news

Կրասնոդարի երկրամասում կստեղծվի Հայկական Կոորդինացիոն Խորհուրդ

Կրասնոդարի երկրամասի մի քանի շրջանների հայ հասարակության ներկայացուցիչները եկել են այն եզրակացության, որ Կրասնոդարի երկրամասում անհրաժեշտ է ստեղծել նոր հայկական կառույց՝ Հայկական Կոորդինացիոն Խորհուրդ (ՀԿԽ), որի մասին դրույթը պատրաստ կլինի մոտ օրերիս: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, ստեղծվող կառույցի նպատակը կլինի Կրասնոդարի երկրամասում հայկական կազմակերպությունների եւ անձանց ազգային հասարակական-քաղաքական գործունեության կոորդինացումը՝ Հայոց Ցեղասպանության գալիք 100-ամյակի լույսի տակ, ինչպես նաեւ այլ հարցերի քննարկումն ու լուծումը: Երկրամասային Հայկական Կոորդինացիոն Խորհրդի ստեղծման մասին որոշումն ընդունվել է Նովոռոսիյսկում՝ հունվարի 29-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ժողովին մասնակցել են Կրասնոդար, Նովոռոսիյսկ, Սոչի…

2 минуты
նորություններ/news

Անապա քաղաքի Հայկական ազգային մշակույթի կենտրոնը դարձել է 20 տարեկան

Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանում գործող Ն.Ա. Իսպիրյանի անվան Հայկական ազգային մշակույթի կենտրոնը (ՀԱՄԿ) դարձել է 20 տարեկան: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, հոբելյանին նվիրված հանդիսավոր ժողովը անցկացվել է «Արին-Բերդ» մշակութային կենտրոնում, որը գտնվում է Անապայի մոտերքի հայկական գյուղերից մեկում՝ Հայկաձորում (Ռուսաստանում ընդունված պաշտոնական գրաձեւը Հայ-Կոձոր է):

2 минуты
նորություններ/news

Թվաքանակով հայերը Ռուսաստանի 6-րդ ազգն են

Ռուսաստանի Պետական վիճակագրության դաշնային ծառայությունը (Росстат) հրապարակել է 2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի վերջնական տվյալները: Ինչպես հաղորդում է РБК-ն, 8 տարում՝ 2002 թվականից Ռուսաստանի Դաշնության բնակիչությունը նվազել է 2,3 միլիոնով եւ կազմել 142 միլիոն 857 հազար մարդ:

2 минуты
նորություններ/news

Դոնի Նոր Նախիջեւանի հայկական համայնքի նախագահը դարձել է Ռոստովի մարզի Օրենսդրական Ժողովի պատգամավոր

Դոնի Նոր Նախիջեւանի հայկական համայնքի վարչության նախագահ Հարություն Սուրմալյանը դարձել է Ռոստովի մարզի Օրենսդրական Ժողովի (ՌՄ ՕԺ) պատգամավոր՝ «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղի թեկնածուների ցուցակով: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, դա հնարավոր է դարձել ՌՄ ՕԺ-ում կուսակցության պատգամավորի մանդատի ազատումից հետո: «Միացյալ Ռուսաստանի» տարածաշրջանային քաղաքական խորհուրդը միաձայն սատարել է Հ. Սուրմալյանի թեկնածությունը:

1 минута

Читайте также

Самое популярное

Армия

ГЕНОЦИД АРМЯН