Пульс
Архив

Метка: Արցախ/Artsakh

նորություններ/news

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Մինսկի խմբի արձագանքն ադրբեջանական ագրեսիային համարում է ուշացած ու ոչ հասցեական

Չնայած ԱՄՆ կոնգրեսականների աճող անհանգստությանն ու Ադրբեջանի ագրեսիան քննատադող հայտարարություններին` ԵԱՀԿ Մինսկի խմբի պատասխանն ուշացած էր եւ ոչ հասցեական: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հաղորդագրության մեջ, ըստ որի` նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքն ուշացած էր, խուլ եւ ոչ հասցեական` սահամանափակված «խաղաղության հեռանկարները խարխլող» սահմանային բռնության մասին ընդհանուր հղումներով: Դրան հակառակ` ԱՄՆ կոնգրեսականները շարունակում են ահազանգել և իրենց մտահոգությունը հայտնել բոլորովին վերջերս Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման և հայկական զինուժի վրա հարձակման առնչությամբ, որի արդյունքում սպանվել է հայ զինծառայող Հրանտ Պողոսյանը:

2 минуты

Читайте также

Самое популярное

Армия

ГЕНОЦИД АРМЯН