նորություններ/news
Քրդական կուսակցության հայ անդամները պահանջում են PKK-ի կին առաջնորդից հետ վերցնել իր հակահայկական խոսքերը
Թուրքիայում վերջին ամիսներին քուրդ գործիչների կողմից կազմավորված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) հայ անդամները պահանջել են KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ, PKK-ի անվանափոխված տարբերակ-խմբ) կին համանախագահ Բեսե Հոզաթից հետ կանգնել արած հակահայկական հայտարարությունից։ Բեսե Հոզաթը հայտարարել էր, թե հայերը եւ հույները Թուրքիայում զուգահեռ պետություն ունեն եւ խանգարում են Թուրքիայի ժողովրդարացմանը: