նորություններ/news
Կայացավ «Արի տուն» ծրագրի 2013 թ առաջին փուլի բացման արարողությունը
Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի 2013թ առաջին փուլի բացումը: «Արի տուն» ծրագրին մասնակցելու առիթով Հայրենիքում հյուրընկալված սփյուռքահայ երիտասարդներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: Նա հույս հայտնեց, որ երկու շաբաթվա ընթացքում երիտասարդները կճանաչեն Հայրենիքը և իրենց բնակության երկրներ կվերադառնան հայրենիքի հետ կապված հաճելի հիշողություններով ու զգացողություններով, Հայաստանի ու հայ մշակույթի մասին նոր տեղեկություններով ու գիտելիքներով: