նորություններ/news
Լուսինե Սարգսյան. Երկար եմ պայքարել, որպեսզի մի դրական բան արվի Բյուրականում, սակայն՝ ապարդյուն, և այլևս ինձ Հայաստանյան գիտության մաս չեմ կարողանում պատկերացնել
Լուսինե Սարգսյան։ Ավագ գիտաշխատող՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի Աստղադիտարանում և այցելող գիտաշխատող՝ Կորնելի Համալսարանում (ԱՄՆ)։ Ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու։ Ներկա դրությամբ Բյուրականի աստղադիտարանում գտնվում է արձակուրդում՝ նախատեսված` երեխայի խնամքի համար, սակայն աշխատում է Կորնելի Համալսարանում, քանի որ այնտեղ նման արձակուրդի իրավունք չունի։