Նոյեմբերի 29-ին Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում կայացել է «Հավերժական կտակ» վավերագրական կինոնկարի անդրանիկ ցուցադրումը՝ Արցախյան պատերազմի հերոս, պահեստային մայոր, Արցախի Մարտական Խաչի շքանշանի ասպետ Պավլիկ «Ապարանցի» Մանուկյանի մասնակցությամբ:
Օրեր առաջ հայ հասարակության ուշադրությունը գրավեց ազգությամբ հայ, 29-ամյա իմամ Աբդուլմեջիթի (Արթուր Մանուկյանի) սպանության լուրը Յարոսլավլ քաղաքում։ Հայազգի երիտասարդի կրոնափոխության պատճառներն անհայտ են։ Դժվար է խոսել նաեւ մեր օրերում այս երեւույթի տարածվածության մասին։
Հոկտեմբերին Մերձդնեստրիայի Գրիգորիոպոլ քաղաքի բնակիչները հարգել են իրենց երկնավոր պաշտպան՝ սուրբ նահատակ Գրիգոր եպիսկոպոս (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ), Մեծ Հայքի լուսավորչի հիշատակը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, Տիրասպոլի և Դուբոսարիի թեմի առաջնորդ Սավվա եպիսկոպոսը Գրիգորիոպոլում հանդիսավոր ժամերգություն է կատարել: Ժամերգությունից հետո քաղաքի կենտրոնական հրապարակում թեմի առաջնորդը դիմել է վարչության ներկայացուցիչներին և Գրիգորիոպոլի բնակիչներին՝ կոչ անելով նրանց բոլոր ջանքերը գործադրել քաղաքում նոր եկեղեցի կառուցելու համար՝ ի պատիվ Սուրբ Գրիգորի: Տեղի պետական վարչության պետ Իվան Ցիննիկը, իր հերթին, կոչ է արել մասնակցել այդ ազնիվ գործին ինչպես տեղի գործարարներին, այնպես…
Դոնի Ռոստով քաղաքում տեղի կունենա «Ռուս-հայկական բարեկամության թանգարանի» բացումը, որը գործել է դեռ Խորհրդային միության տարիներին և լուծարվել 2007 թվականին: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, Խորհրդային միության ժամանակ թանգարանը գտնվում էր Սուրբ Խաչ վանքում, բայց երբ վանքը վերադարձվել է Հայ Առաքելական Եկեղեցուն և սկսել գործել իր ուղիղ նշանակությամբ, թանգարանը վերանվանվել է «Դոնի ժողովրդների թանգարանի»:
Նոյեմբերի 8-ին Բելառուսի Գոմել քաղաքի Ռումյանցևների և Պասկևիչների պալատի թանգարանում բացվել է «Պատմական Հայաստան» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, ցուցահանդեսի նմուշների շարքում բացի Երևանի պատմության թանգարանից բերված հայ ազգային տարազից ներկայացված են նաև գորգեր, ոսկերչական աշխատանքներ, զարդեր և հայկական տան կենցաղային իրեր:
Կիևի հայ համայնքը ստացել է հայոց լեզվի, գրականության և պատմության նոր դասագրքեր, ինչպես նաև մեթոդական նյութեր՝ հայ կիրակնօրյա դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով Կիևի հայ համայնքին, դասագրքերը ուղարկվել են Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից՝ հայ Սփյուռքի դպրոցներին աջակցության նպատակով իրականացվող պետական մշակութային ծրագրի շրջանակներում: