Հայ-ռումինական համատեղ դրոշմանիշի թողարկում
Օգոստոսի 14-ին Ռումինական Ակադեմիայի Մեծ սրահում տեղի ունեցավ հայ-ռումինական համատեղ դրոշմանիշի թողարկման հանդիսավոր արարողությունը` նվիրված Սուչավա քաղաքի մոտ գտնվող Հաճկատար վանքի հիմնադրման 500-ամյակին եւ այդ կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական այցելությանը: Հանդիսության պատվո հյուրերն էին Ամենայն Հայոց Հայրապետը եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կոռլացեանը: Կաթողիկոսին ուղեկցում էին Ռումինիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ Արեւելյան թեմի, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի, Բուլղարիայի թեմակալ առաջնորդները: Ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինական Ակադեմիայի անդամներ, պետքարտուղարներ, դեսպաններ, գիտության ու մշակույթի գործիչներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ: Ռումինական Ակադեմիայի փոխնախագահ Դան Բերինդեյի ողջույնի խոսքից հետո «Ռոմֆիլատելիայի»…