«Բարի սամարացի» նվերներ՝ Վրաստանի երեխաներին
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, հանդիսանալով «Բարի սամարացի» միջազգային կազմակերպության Էնելթի խորհրդի լիարժեք անդամ, Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ եւ կազմակերպության Վրաստանի համակարգող Մերաբ Օրագվելիձեի հետ համագործակցությամբ , նախորդ տարիների նման, այս տարի եւս Սուրբ ծննդյան նվերներ բաժանեց Վրաստանի երեխաներին : Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում դեռեւս ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնակատարության ժամանակ մեկնարկած Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաներին նվերներ տալու գործողությունը աստիճանաբար տարածվեց քաղաքամայր Թբիլիսիում եւ Վրաստանի հայաբնակ շրջաններում ու գյուղերում: