Եկեղեցուց թրիքի հոտ է գալիս, իսկ հոգևորականների տունն ախոռի է վերածվել. «Ակօս»-ի անդրադարձը Սբ. Աստվածածին եկեղեցուն
Քայսերիի (Կեսարիա) Սուրբ Աստվածածին եկեղեցին այսօր թրիքի հոտով է դիմավորում այցելուներին։ Հենց դրա հարևանությամբ թրիք չորացնելու համար տարածք է ստեղծվել։ Եկեղեցուն կից նախկին հոգևորականների կեցավայրն էլ ախոռի է վերածվել, գրում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը։