Հայաստանը գովերգող ռուս պոետը հայտնվել է ադրբեջանա-թուրքական կեղտոտ քարոզչության թիրախում
Հայկական և ադրբեջանական տեղեկատվական մի շարք աղբյուրներ լծվել են հայ և ռուս ժողովրդի կապերի ամրապնդման ջատագով ռուսաստանցի պոետ Վիկտոր Ալեքսանդրովի դեմ կեղտոտ քարոզչությանը: Ռուսաստանի հայկական մի շարք կազմակերպություններ խստորեն դատապարտում են ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցնող հայկական որոշ կայքերի գործունեությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցի Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդից (ՌՀԿԿԽ), 2013-ի վերջին ամիսներին Ռուսաստանի շատ հայեր ծանոթացել են պետերբուրգցի գրող Վիկտոր Ալեքսանդրովի աշխատություններին, մասնավորապես «Հայաստան: Ցեղասպանությունից մինչև միացում» բանաստեղծությունների ժողովածուին: Պետերբուրգցի պոետը ելույթ է ունեցել Ռուսաստանի հայկական բազմաթիվ համայնքներում՝ միտված ինչպես Ռուսաստանում հայ և ռուս ժողովուրդների, այնպես էլ ռուս- հայկական միջպետական և մշակութային կապերի ամրապնդմանը: Վիկտոր Ալեքսանդրովի հասարակական գործունեությունը և հատկապես նրա բանաստեղծությունները կտրուկ արձագանք են ստացել Ադրբեջանում, ինչն ակնկալելի…