Пульс
Архив

Метка: Վրաստան/Georgia

նորություններ/news

Հանդիպում Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանում

Հունվարի 11-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդությամբ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թեմական խորհրդի անդամ Ալեքսանդր Ութմազյանը և Վիրահայոց Թեմի Առաջնորդի օգնական Միքայել Ավագյանը այցելեցին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարան և հավատացյալ հայության կողմից Ամանորյա և Սուրբծննդյան շնորհավորանքներ փոխանցեցին Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին:

2 минуты

Читайте также

Самое популярное

Армия

ГЕНОЦИД АРМЯН