Սիրիահայերի աջակցության նպատակով տեղի ունեցավ բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ և համերգ
Դեկտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում էր շուրջ 40 սիրիահայ: Ցուցահանդեսին ներկայացված էին սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք: Ցուցահանդեսից հետո կայացավ «Նոր կյանքին ընդառաջ…» խորագրով բարեգործական համերգ` սիրիահայ և հայաստանցի սիրված արվեստագետների մասնակցությամբ: Համերգին հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Գաբրիել Երանյանի, Աշոտ Սաթյանի, գուսան Հայկազունի, սիրիահայ երգահան Սարգիս Ադամյանի ստեղծագործությունները՝ Հովհաննես Մուբայեդի ղեկավարած դասական քառյակի, Շուշան Պետրոսյանի, Արման Նշանյանի, սիրիահայեր Ցոլեր Կարագուլյանի, Արաքս Մահտեսյանի, Մարի Արաբաջյանի, Սարգիս Թուֆենկչյանի, «Հայկազունք» և «Զանգակներ» համույթների, «Շառավիղ» մանկական երգչախմբի…