նորություններ/news
Լարի Քինգը «Հայաստան» հիմնադրամին 5000 դոլար է նվիրաբերել
Հայտնի հեռուստամեկնաբան, 25 տարի CNN հեռուստաընկերության եթերում աշխատած նախկին հաղորդավար Լարի Քինգը ոչ միայն ներկա է գտնվել «Հայաստան» համայկական հիմնադրամի` Լոս Անջելեսում տեղի ունեցած «Հեռուստամարաթոն-2013»-ին, այլ նվիրատվություն է կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա «Դեպի Արցախ» խորագրով հեռուստամարաթոնին 5000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել:









