նորություններ/news
Դասական երաժշտւթյան երեկո՝ նվիրված Հայոց մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության, Վրաստանի Հայ Համայնքի, Վրաստանի Հայերի ազգային կոնգրեսի եւ Թբիլիսյան Հայերի ասամբլեայի աջակցությամբ, Թբիլիսիում մեկնարկեց Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Առաջին լրաբերը դարձավ ապրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կայացած դասական երաժշտության երեկոն, որը կազմակերպել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Ներսես Շնորհալի երգչախումբը՝ խմբավար Մարիաննա Մամաջանովայի եւ երաժշտական բաժնի պատասխանատու Պավել Օգանեզովի գլխավորությամբ: