Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
Սփյուռք
Ավստրալիայում բրիտանացի ներգաղթյալների հոսք նկատվել էր 70-ական թվականներից հետո: Այդ մասին գրում է ավստրալիական «The Herald Sun»-ը: Ներգաղթի ու սահմանահին պաշտպանության դեպարտամենտի տվյալների բացառիկ վերլուծությունը պարզել է, որ Ավստրալիան այս տասնամյակում 290 հազար ներգաղթյալ կընդունի Մեծ Բրիտանիայից՝ երկու անգամ ավել, քան 90-աкաններին:
Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Սենատի նախագահ Դարել Սթեյնբերգը հայտարարել է, որ Սենատի հաջորդ նախագահ, ամենայն հավանականությամբ, կդառնա սենատոր Քեւին դե Լեոնը: Այդ մասին գրում է «Asbarez»-ը՝ վկայակոչելով «The Sacramento Bee»-ին:
Թուրքիայում բանավոր պատմության նախագծի շրջանակներում լույս է տեսել Ցեղասպանության ժամանակ Անկարայի հայերի հետ տեղի ունեցած դեպքերի մասին պատմող գիրք։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» կհրատարակի 36 հատորներից կազմված մատենաշար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 17-ին հրավիրված ասուլիսում հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը հայտնեց, որ մինչ 2015 թվականը իրենք կհրատարակեն մատենաշարի 2-3 հատորներ:
Հալեպում գտնվող հայկական եկեղեցիների և գերեզմանատների շուրջ 2500 հայկական արձանագրությունների մասին տեղեկատվությունն ու լուսանկարներն ամփոփվել են  Րաֆֆի Քորթոշյանի «Հալեպի արձանագրությունները» բացառիկ գրքում: Հունվարի 17-ին հրավիրված ասուլիսում Քորթոշյանը պատմեց, որ գիրքը գրելու գաղափար ունեցել է դեռ 2004 թ-ին, երբ դեռ Հալեպում էր:
Երիկամային անբավարարության պատճառով  շտապ Ստամբուլի Մեմորիալի հիվանդանոց տեղափոխված հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի առողջական վիճակը սկսել է կարգավորվել։
Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունվարի 17-ին ընդունել էՖրանսիայի սենատի անդամ Ժան-Իվ Լեկոնտին:
Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու պաշտոնական ազդանշանը տրվել է։ Դիւանագիտական ներկայացուցիչների ընդհանուր հաւաքի առիթով թե՜ նախագահ Գյուլի եւ թէ՜ վարչապետ Էրդողանի ցուցմունք-ուղերձները շատ համահունչ են իրար եւ համարյ՜ա միեւնույն բովանդակությունն ունեն:
Հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիները իրավունք ունեն Լեհաստանում առանց աշխատանքի հատուկ թույլտվության 6 ամիս աշխատանքային գործունեություն ծավալել: Այդ մասին հայտնում է«Ազատություն» ռադիոկայանը:
«Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված ստամբուլահայ Արա Գյուլերին տեղափոխել են Ստամբուլի Մեմորիալի հիվանդանոց:
Քալիֆորնիայում է գտնվում աշխարհում հայկական ամենամեծ համայնքներից մեկը: Համայնքն ապրում է Կենտրոնական դաշտավայրից մինչեւ Հարավային Քալիֆորնիա ընկած պտղատու գյուղատնտեսական ընդարձակ հողերի վրա: Այդ մասին է գրում քալիֆորնիական «Daily Pilot» թերթն ու հավելում, որ Հայոց ցեղասպանությունն ու դրան հաջորդող տեղահանումներն ազդում են համայնքի ինքնագիտակցության, նրա կայունության վրա, քանի որ այդ իրադարձությունները շատ հայերի ոչ վաղ անցյալն են:
Հայազգի ամերիկյան զինվոր Մեթ Մանուկյանը հետմահու պարգեւատրվելու է ԱՄՆ Ռազմածովային խաչով՝ Աֆղանստանում ծառայության ժամանակ կատարած հերոսական գործողությունների համար:
Թուրքիա այցելողները հաճախ չեն տեսնում ոչինչ ավելի, քան Միջերկրական ծովի ափերն ու Ստամբուլի մզկիթները: Մինչդեռ CNN-ի լրագրող Ռոբին Գոլդին կոչ է անում այցելել երկրի խորքը և բացահայտել այդ տարածքում ոչնչացված հայկական քաղաքակրթության հետքերը, տեսնել երկու աչքերի տարբեր գույներ ունեցող Վանա կատուներին, բարձրանալ բիբլիական Արարատը և այնտեղից տեսնել Իրանի և Հայաստանի տարածքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գոլդինը նշում է, որ հնարավոր չէ քայլել այդ տարածքներում և մի քանի մղոնի վրա չբացահայտել հազարավոր տարիների ...
Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին ընդառաջ Ստամբուլում, հունվարի 17,18 եւ 19-ին տեղի կունենան հիշատակի միջոցառումներ։
2014թ-ի հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի սպանության յոթերորդ տարելիցին ընդառաջ, հունվարի 18-ին, «Անկարայի մտքի ազատություն» կենտրոնը եւ «Արեւմտահայոց Ազգային համագումարը» ոգեշնչման ֆորում են կազմակերպելու: Այս  NEWS.am-ին հայտնեցին  «Արեւմտահայոց Ազգային» համագումարից»:
Իտալիայի Բարի քաղաքում, օրերս տեղի է ունեցել հայկական խաչքարի տեղադրման միամյակին նվիրված միջոցառում: Խաչքարը զետեղվել է ի խորհրդանշումն հայ ժողովրդի երախտագիտության Բարիին եւ իր բնակիչներին, որոնք 1915-1922թթ. ընդունել են Հայոց ցեղասպանությունից փրկված մեծ թվով հայերի:
Ֆրանսիական Ռուան քաղաքում հունվարի 28-ին «Հայացք աշխարհի ֆիլմերին» փառատոնի ընթացքում տեղի կունենա 2011թ.-ին ստեղծված «Ձիթապտուղ վաճառողի որդին» ֆիմլի ցուցադրությունը, որից հետո նախատեսված է հանդիպում-երկխոսություն ֆիլմի ստեղծագործական խմբի հետ միասին:
Փարիզի հինգերորդ շրջանի քաղաքապետարանի շենքում տեղի է ունենում «Արեւելքի քրիստոնյաները» ցուցահանդեսը: Ներկայացված են 60 լուսանկարներ, որոնք ցույց են տալիս 19-րդ եւ 20-րդ դարում Արեւելքի քրիստոնյաների ամենօրյա կյանքը: Այդ մասին գրում է ֆրանսիական «Le Figaro» թերթը՝ հավելելով, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ փետրվարի 2-ը:
Ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում վախճանվել է հայ համայնքի բարեգործ Մարթա Արամյանը, ով իր քաղաքում նախաձեռնել էր Հայկական ժառանգության այգու ստեղծում: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարած պաշտոնական այցի եւ այդ երկրի ԵՄ անդամակցության բանակցությունները վերսկսելու հետ կապված ֆրանսահայերը հունվարի 25-ին եւ 26-ին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր կկազմակերպեն: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: