Դոնի Ռոստովում բացվել է «Ռուս-հայկական բարեկամության թանգարան»-ը
Նոյեմբերի 25-ին Դոնի Ռոստով քաղաքի Սվոբոդի հրապարակում (Ռոստովի Մարզային Ակադեմիական Երիտասարդական Թատրոնի դիմաց) կայացավ «Ռուս-հայկական բարեկամության թանգարան»-ի բացումը: Թանգարանի շենքի առաջ կազմակերպվեց թատերականացված ներկայացում եւ ինքը կայսրուհի Եկատերինա Երկրորդը եւ կոմս Ալեքսանդր Սուվորովը դարերի խորքից եկան այսօրվա Ռոստով, որպեսզի բավարարություն հայտնեն Ռուս-հայկական բարեկամության թանգարան»-ի բացման կապակցությամբ: Անցյալից եկած հյուրերը շնորհակալություն էին հայտնում Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւին եւ նրա ամբողջ թիմին, Նոր Նախիջեւանի հայ համայնքին եւ նրա նախագահ Հարություն Սուրմալյանին՝ Դոնի ժողովրդների պատմության եւ մշակույթի պահպանմանը նպաստող որոշում ընդունելու համար: Երբ բոլորը ներս մտան, հյուրերին եւս մի անակնկալ էր սպասում՝…