«The Beautified Project»-ը Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում
Նոյեմբերի 13-ին, կիրակնօրյա պատարագից հետո Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմին կից Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում հայկական տեսաֆիլմ դիտելու եկած եկեղեցասեր հասարակայնությանը սպասում էր հաճելի անակնկալ. Գալուստ Գյուլբենկյան սրահում նրանց դիմավորեց ,,The Beautified Project,, ռոք-երաժշտական խումբը: