Բոստոնի կենտրոնում բացվեց Հայկական ժառանգության այգին և հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը
Մայիսի 22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բոստոնում մասնակցեցին քաղաքի սրտում գտնվող՝ Հայկական ժառանգության այգու և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պաշտոնական բացման արարողությանը: