Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բրազիլիայում
Ապրիլի 21-ին Սան Պաուլոյի «Հայկական Ակումբ» համալիրում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության հարցերին նվիրված կլոր սեղան, որի մասնակիցները քննարկեցին նախորդ դարասկզբին տեղի ունեցած համամարդկային այդ ոճրագործության տարբեր ասպեկտները, հետագայում նախատեսվող քայլերը, ինչպես նաև ցուցադրվեցին փաստագրական մի քանի ժապավեններ։