նորություններ/news
100-ամյա տարելիցով չի ավարտվելու պահանջատիրական աշխատանքը. Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբ
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի համար 2013 թվականը շատ արգասաբեր էր. այս տարի արձանագրվել են նոր հաջողություններ Հայ դատի աշխատանքներում, որում իրենց նպաստն են ունեցել Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և հայ ժողովուրդն առհասարակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում անցնող 2013 թվականին կատարված աշխատանքները ներկայացրեց Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանը: