Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Սփյուռք
Հալեպում նոյեմբերի 29-ին կեսօրից հետո ականանետային գնդակոծման են ենթարկվել հայաշատ Սուլեյմանիե եւ Նոր Գյուղ թաղամասերը: Ռումբերից մեկն ընկել է Օրուլեան առեւտրի տան շենքի վրա՝ հայկական Զվարթնոց եկեղեցու դիմաց: Պայթյունի հետեւանքով գլխից վիրավորվել է ազգությամբ հայ դեռահաս Անդո Թութունջյանը: Տղային տեղափոխել են հիվանդանոց: Առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տուն են տեղափոխել: Այդ մասին հաղորդում է Հալեպում Հայ Առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 1-ին Ռաբաթ թաղամասի բերդի տարածքում Արտաշ Էլբակյանը նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց: Սպորտային միջոցառումը մեկնարկեց Վրաստանի ու Հայաստանի պետական օրհներգերով, ինչից հետո Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի 25 ամյա բնակիչ Արտաշ Էլբակյանը տուրնիկի վրա 402 անգամ պտույտ կատարեց:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Երևանի օրերի անցկացման շրջանակում քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամների հետ այցելել է Մոսկվայի Նիկոլայ Նեկրասովի անվան կենտրոնական ունիվերսալ գիտական գրադարան:
Այս տարի առաջին անգամ, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, Տալլինի 17-րդ ամենամյա` «Սեւ գիշերներ»միջազգային կինոփառատոնում ներկայացվել է հայ կինոն` առանձին ծրագրով:
Օրեր առաջ Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության նախագահ և փոխվարչապետ Բյուլենթ Արընչի` Կ.Պոլսի Սբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու գաղափարը աղմուկ էր բարձրացրել:
Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալներից մեկին՝ Էրհան Թունջելին, բերման են ենթարկել: Այժմ նա գտնվում է «Չաղլայան» դատարանում. հայտնում է Hurriyet.com-ը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 16-րդ հեռուստամարաթոնի ժամանակ  արձանագրվել է 22 միլիոն 661 հազար 372 դոլար նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:
Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մասին տեղյակ լինելու և պաշտոնական լիազորությունները չկատարելու մեջ մեղադրվող` Տրապիզոնի ոստիկանության պետ Ալբայ Ալի Օզի դատը Կ.Պոլսի հիմնական դատին միացնելու առաջարկը մերժվել էր:
Հնդկական Կալկաթա քաղաքում 103-ամյա անվանի Զբոսայգու շինությունը Պարկ-սթրիթում ստացել է ժառանգության առաջին մրցանակ, որը սահմանվել է Կալկաթայի մունիցիպալ կորպորացիայի ու Արվեստների եւ մշակութային ժառանգության հնդկական ազգային հիմնադրամի կողմից: Այդ մասին գրում է հնդկական «NDTV» հեռուստաընկերության կայքը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Փարիզում իր Ազգային խորհրդի նիստի ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի Թուրքիա կատարելիք այցին, որը կկայանա 2014-ի հունվարի 27 եւ 28, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Տարին մի անգամ աշխարհի հայերն իրենց հայացքներն են սեւեռում արցախաշինության կամ ընդհանրապես հայրենաշինության աշխատանքներից առաջնային կարեւորություն ներկայացնող մի ծրագրի վրա: Հայացքների համազգային կենտրոնացումը իհարկե զուտ ֆինանսական նշանակություն չունի: Համաշխարհային ազգ լինելու եւ ցանցային կառույցից ակնկալված կազմակերպված աշխատանք իրականացնելու կոչված պետական եւ հասարակական մեքենաների  նպատակաուղղված եւ համակարգավորված աշխատելու փաստն է, այն ինչ որ իրականացվում է հերթական տարի այս օրերին:
Նոյեմբերի 27-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ «Հայաստանը եւ Եվրախորհուրդը» խորագրով քննարկում, որը կազմակերպվել էր Դանիայում Հայաստանի դեսպանության եւ «Եվրոպական շարժում» դանիական հասարակական կազմակերպության կողմից:
Ավստրիայի հանրային ռադիոյի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Կազմակերպիչներն էին՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական վարչությունը և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: «40 օր-100 տարի. Ֆրանց Վերֆել-Գրականությունը որպես պատմության հայելի» խորագրով միջոցառման կազմակերպմանը իրենց օժանդակությունը բերեցին Ավստրիայի հանրային ռադիոյի կազմում գործող ...
Նոյեմբերի 25-ին Վիլնյուսում մեկնարկեց Հայկական կինոյի շաբաթը, որը կազմակերպվել է Լիտվայում ՀՀ դեսպանության եւ Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության կողմից`  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)