Տարին մի անգամ աշխարհի հայերն իրենց հայացքներն են սեւեռում արցախաշինության կամ ընդհանրապես հայրենաշինության աշխատանքներից առաջնային կարեւորություն ներկայացնող մի ծրագրի վրա: Հայացքների համազգային կենտրոնացումը իհարկե զուտ ֆինանսական նշանակություն չունի: Համաշխարհային ազգ լինելու եւ ցանցային կառույցից ակնկալված կազմակերպված աշխատանք իրականացնելու կոչված պետական եւ հասարակական մեքենաների նպատակաուղղված եւ համակարգավորված աշխատելու փաստն է, այն ինչ որ իրականացվում է հերթական տարի այս օրերին: