Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
մշակույթ
Դեկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա անվանի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի համերգը:
Երեքշաբթի Ազգային ժողովում տեղի է ունեցել ռուսական գրքի գրադարանի և հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հանդիսավոր բացումը, հաղորդում է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայում Թուլուզի հայկական հայրենակցական կազմակերպությունը ամեն տարի երեխաների համար համերգ է կազմակերպում: Եկամուտը, որը 18 տարվա ընթացքում կազմել է 380 հազար եվրո, հավասարապես բաժանվում է տեղական կազմակերպությունների ու հայաստանյան կազմակերպությունների միջեւ: Այդ մասին գրում է «La Dépêchedu Midi»-ն:
Ֆրանսիայում հրապարակվել է Բորիս Աճեմյանի «Նեգուսի փողային նվագախումբը. հայերը Եթովպիայում(XIX–XX դարեր)» գիրքը՝ այդ աֆրիկյան երկրում հայերի յուրահատուկ դերի մասին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:Հաճախ են ասում, որ «բոլորից շատ հայերն են մոտ եթովպացիներին», որ, ի տարբերություն Եթովպիայում սպիտակամորթների մեծամասնության, նրանց օտարերկրացիներ չէին համարում:
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը կցուցադրի որբ հայ երեխաների գորգի «քույր» գորգն իր ամենամյա ընդունելության ժամանակ դեկտեմբերի 5-ին Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի մամուլի ծառայությունից: «Նախագահ Քալվին Քուլիջն ու հայ որբերի գորգը» գրքի հեղինակ, դոկտոր Մարտին Դերանյանը հատուկ հյուր կլինի ու կպատմի հազիրյան գորգի մասին, որը հայտնի է հայ որբերի գորգ անվամբ, ինչպես նաեւ հայ որբերի գորգի «քույր» գորգի մասին ու դրանց ճակատագրի յուրահատուկ ...
Թուրքիայի Սիվաս (Սվազ) քաղաքում գտնվող Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին կվերանորոգվի: Այն Հայոց ցեղասպանութունից հետո վերածվել էր զինանոցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» թերթը, եկեղեցին վերանորոգելու խնդրանքով Սվազի նահանգապետարանի առաջ միջնորդությամբ հանդես է եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը եւ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը կազմակերպել են ցուցահանդես վաճառք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում:
«Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված ստամբուլահայ Արա Գյուլերի դեռեւս չցուցադրված լուսանկարները կներկայացվեն Ստամբուլում։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հարստացավ ևս մեկ հազվագյուտ նմուշով: Պրահայում բնակվող կինոսցենարիստ Հայկ Մարտիրոսյանը Լիխտենշտեյնում մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 110- ամյակին նվիրված Խաչատրյանի անվան տրիոյի մասնակցությամբ համերգի ավարտին տուն-թանգարանին նվիրեց իր հայրիկին՝ Կարլի համալսարանի դասախոս, հայտնի արևելագետ Նշան Մարտիրոսյանին Արամ Խաչատրյանի 1947 թվականի օգոստոսի 15-ին գրած նամակը:
Դեկտեմբերի 1-ին Բեյրութի ՀԲԸՄ «Դեմիրճյան» կենտրոնում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ:
Երկուշաբթի Երևանի Մոսկովյան–Նալբանդյան–Իսահակյան փողոցների խաչմերուկում «Միացյալ Խաչ» հուշարձան է բացվել, որը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը։
Հանրահայտ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին գերմանական «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում պատմել է, որ իր տատիկն ազգությամբ հայ է եղել:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Երևանի օրերի անցկացման շրջանակում քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամների հետ այցելել է Մոսկվայի Նիկոլայ Նեկրասովի անվան կենտրոնական ունիվերսալ գիտական գրադարան:
Այս տարի առաջին անգամ, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, Տալլինի 17-րդ ամենամյա` «Սեւ գիշերներ»միջազգային կինոփառատոնում ներկայացվել է հայ կինոն` առանձին ծրագրով:
Օրեր առաջ Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության նախագահ և փոխվարչապետ Բյուլենթ Արընչի` Կ.Պոլսի Սբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու գաղափարը աղմուկ էր բարձրացրել:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587