Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
հասարակություն
Հայերը պետք է ողջունեն Սիրիայի նախագահի նոր հայտարարությունը, որում նա ճշմարտությունն է հայտնում ցեղասպանության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է «The California Courier»-ի հրատարակող Հարութ Սասունյանը «Asbarez» թերթի իր հոդվածում՝ մեկնաբանելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադր հարցազրույցը «France Press» գործակալությանը, որում նա վկայակոչել է Թուրքիայում 1.5 մլն հայերի զանգվածային սպանությունների մասին:
Հայ-ադրբեջանական ծագում ունեցող մարսելցի դպրոցական Բագրատ Հովհաննիսյանը, ում Մարսելում հունվարի 25-ից գտնվում էր վարչական կալանքի կենտրոնում՝ Ֆրանսիայի տարածքում անօրինական հիմունքներով գտնվելու համար, ազատ է արձակվել այն բանից հետո, երբ նրա փաստաբանը ու «Կրթություն առանց սահմանների» ցանցը դիմել են քաղաքապետարան:
Քրդական PKK-ի առաջնորդ, Իմրալը կղզում ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանը  ուղերձով դիմել է հայ ժողովրդին:
Սիրիահայության աջակցության շրջանակներում տարեսկզբից նոր գումարներ են փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին:
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել), հունվարի 28-ին, բացվել է ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններում ՀՀ խաղաղապահների մասնակցության եւ ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես:
ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ամերիկացի հարկատուներին կոչ է արել դադարեցնել ֆինանսական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Հանձնախումբը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել դիմել Կոնգրեսի եւ Սենատի անդամներին, որպեսզի բացառեն ֆինանսական օգնությունը Ադրբեջանին 2015-ի բյուջեի մասին օրինագծից:
Երևանի քաղաքապետարանը ծրագրում է «Էրեբունի» արգելոց–թանգարանի բերդապարսպի վերականգնման աշխատանքներ իրականացնել բարեկարգման եռամյա ծրագրի շրջանակում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։
Թուրքիայում ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարող Irkçılığa ve Milliyetçiliğe DurDe («Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը») նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջի միջոցով հիշատակել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լեւոն Էքմեքչյանի հիշատակը։
Թուրքիայում «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին կուսակցականների հետ հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել:
Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական հարց չէ, այլ՝ քաղաքակրթական, բարոյական: Այս մասին հունվարի 29-ին հայտարարել է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելու վերաբերյալ օրինագծի հետ:
Հայոց ցեղասպանության հայրուրամյա տարելիցին ընդառաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հստակ և կոնկրետ քայլեր կձեռնարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:
1915 թ.–ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը, որն արվել է Անկարայում, տեղավորվում է ֆրանսիական քաղաքականության տրամաբանության մեջ, և չարժե դրանից որևէ լուրջ հետևանքներ ակնկալել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Լիբանանում 1915թ.-ի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված նամականիշ կթողարկեն: Այդ մասին հայտարարել է Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Նիկոլաս Սեհնավին: Նամականիշը շրջանառության մեջ կլինի մեկ ամսից, հաղորդում է լիբանանյան «Daily Star»-ը:
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպել է Հրանտ Դինքի կնոջ եւ եղբոր հետ։


Уважаемые читатели! Уже более тридцати лет Информационный центр «Еркрамас» рассказывает о событиях в Армении, Арцахе и армянской Диаспоре. Мы продолжаем эту работу благодаря поддержке читателей, которым небезразличны судьба армянского народа и независимая журналистика. Если вы цените нашу работу и хотите, чтобы «Еркрамас» продолжал развиваться, вы можете поддержать проект добровольным взносом.

РЕКВИЗИТЫ ДЛЯ ПОДДЕРЖКИ:
Карта Сбербанка – 2202 2072 1610 0373
Форма для донатов https://dzen.ru/yerkramas?donate=true