Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Սանկտ-Պետերբուրգում
Ապրիլի 22-ից 24-ը ՌԴ Հյուսիս-արևմտյան տարածաշրջանում նշվեց Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցը:
Ապրիլի 22-ից 24-ը ՌԴ Հյուսիս-արևմտյան տարածաշրջանում նշվեց Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցը:
Ապրիլի 24-ին Հալեպում տեղի ունեցավ 1915 թ. Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք՝ կազմակերպված Սիրիայի հայկական երեք համայնքների և հայկական տարբեր միությունների կողմից:
Ապրիլի 24-ին սիրիական ալ-Բաաս պաշտոնաթերթը տպագրել է ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի ծավալուն հարցազրույցը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հարցազրույցում պատմական էքսկուրս կատարելով` ՀՀ դեսպանը, հատկապես, անդրադարձ է կատարել 19-րդ դարի երկրորդ կեսից, մանավանդ Սուլթան Աբդել Համիդի ժամանակաշրջանում /1894-1896թթ./ իրականացված ջարդերին, որի զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր: Դեսպան Փոլադյանը հանգամանորեն ներկայացրել է 1908թ. ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած երիտթուրքերի ոճրագործությունները, որի զոհ դարձան 1.5 մլն. հայեր:
Ապրիլի 24-ին Իտալիայի Սենատը` ի դեմս նախագահող Վանինո Կիտիի և սենատորներ Ալբերտինա Սոլիանիի, Ֆրանչեսկո Պարդիի, Լաուրա Ալլեգրինիի, հիշատակել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով քաղաքական համարժեք պատասխան տալ կատարված ողբերգությանը, քանի որ ժխտողականությունն այլևս անհանդուրժելի է: Ալեգրինին, մասնավորապես, հիշատակել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը և ներկայումս դեռևս լուծում չստացած ԼՂ հակամարտությունը լարվածության մեջ են պահում Հայաստանը, ով մեծապես կարևորում է ժողովրդավարությունը և Եվրոպայի հետ մոտ լինելը:
Հայոց ցեղասպանության 97 –րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայի բոլոր հայկական համայնքներում անցկացվեցին կոնֆերանսներ, կլոր սեղաններ, հիշատակի երեկոներ, երթեր, հայկական եկեղեցիներում կատարվեցին հոգեհանգստի պատարագներ: