Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Վաշինգտոնում
Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:
Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:
Ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցեցին հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաեւ ռումինական օրենսդիր եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, համալսարանականներ եւ ուսանողներ: Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին հայաբնակԿոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Ֆոկշան, Կլուժ, Գեռլա, Գեորգեն եւ Դումբրավեն քաղաքներում:
Ապրիլի 25-ին ԱՄՆ Կոնգրեսում` Սենատի «Քեննեդի խմբակցության» պատմական դահլիճում, Կոնգրեսի հայանպաստ խմբի, Վաշինգտոնում ՀՀ դեսպանության և ամերիկահայ կազմակերպությունների հովանու ներքո տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվել է հանդիսավոր Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան արարողություն նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Անթիլիասի Նահատակաց հուշարձանի առջև ներկաներին իր հայրապետական պատգամն է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Այնուհետև Նահատակաց հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն: Ծաղկեպսակներ են զետեղվել ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության 100 ամյակի կենտրոնական մարմնի, քաղաքական կուսակցությունների և ազգային բոլոր կառույցների կողմից: Անթիլիասի մայրավանքից կազմակերպվել է Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված բազմահազարանոց քայլարշավ բողոքի ցույց դեպի Թուրքիայի դեսպանատուն:
Ապրիլի 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանավորությամբ անց են կացվել քննարկումներ «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով:
Ապրիլի 14-ին Բաթումիի կոնսերվատորիայի դահլիճում կայացավ «Հիշել ցեղասպանությունը» խորագրով` Մեծ Եղեռնի հիշատակման օրերի անդրանիկ միջոցառումը:
Ապրիլի 13-ին Նիդերլանդների Աբովյան մշակութային միությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին բացման խոսքով հանդես եկավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Իր ելույթում դեսպանն անդրադարձավ Եղեռնի հետևանքներին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կարևորությանը` նշելով. «Թեև աշխարհասփյուռ հայության համառ ջանքերն` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հանգեցրել են այդ հարցի շուրջ քննարկումների որոշ ազատականացման թուրքական հասարակության մեջ, …սակայն արխիվները շարունակում են փակ մնալ, Թուրքիայի կառավարությունը ջանք և միջոց չի խնայում իր ժխտողական մոտեցումներն առաջ մղելու, քաղաքական ճնշում գործադրելու համար, որպեսզի կանգնեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանության ժխտման…