Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում կայացավ հանդիպում հայ օտարալեզու ստեղծագործողների հետ
«Օտարալեզու, բայց ոչ օտար հայ ստեղծագործողներ» — այսպես էր կոչվում Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում փետրվարի 11-ին կայացած գրական երեկոն, որ ՀՀ դեսպանության աջակցությամբ, նախաձեռնել էին Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, «Կամուրջ»գրական մշակութային կազմակերպությունը: Հայ ընթերցասեր հասարակայնությանը ներկայացան օտարալեզու ստեղծագործողներ Արտեմ Գրիգորենցը (Կիրակոզով), Վալերի Հունանյանցը, Գարրի Ղալամքարովը, մի քանի գրքերի հեղինակներ Միքայել Անանովը,Մարինա Կիրակոսյան -Մոսեսովան, որոնց գործերը վաղուց դուրս են եկել Վրաստանի սահմաններից ու վայելում են ինչպես վիրահայ, այնպես էլ մայր հայրենիքի ու նրա սահմաններից դուրս գտնվող ընթերցողների հետաքրքությունը: