նորություններ/news
Ֆրանսիայում հայկական քաղաքակրթության մասին նոր կայք կթողարկվի
Ֆրանսիայում գործող «Sources d’Arménie» կազմակերպությունը հունվարի 25-ին Լիոնում Համահայկական բարեգործական միության շենքում կանցկացնի հայկական քաղաքակրթության մասին ֆրանսերենով նոր ինտերակտիվ կայքի՝ «Հայկական թվային կամպուսի» թողարկման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie» ամսագիրը: