Пульс
Архив

Метка: Եվրոպա/Europe

նորություններ/news

Արցախյան գորգերը վերականգնում են իրենց համաշխարհային անունն ու համբավը

«Ղարաբաղ կարպետ» ընկերությունում նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում: Այս շաբաթ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում կբացվի ընկերության եւս մեկ մասնաճյուղ: Սա երրորդն է Ստեփանակերտից եւ Շուշիից հետո եւ աշխատանքով կապահովի ընդհանուր առմամբ 140 գորգագործի: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ղարաբաղ կարպետ» ՍՊԸ տնօրեն Սեւակ Խաչատրյանը նշեց, որ կազմերպությունը նպատակ ունի ընդլայնել աշխարհագրությունն ու առաջիկայում Արցախի բոլոր շրջաններում ունենալ առնվազն մեկ կենտրոն: Գործարանում միջին աշխատավարձը 75 հազար դրամ է: «Ղարաբաղ կարպետ»-ն իր գործունեությամբ ոչ միայն տնտեսական լրջագույն խնդիրներ է լուծում, այլեւ վերականգնում է Արցախյան գորգերի նախկին համբավն ու պատերազմ մղում ադրբեջանական քարոզչության դեմ:

3 минуты

Читайте также

Самое популярное

Армия

ГЕНОЦИД АРМЯН