նորություններ/news
Ֆրանսիայում հայերը բողոքի ցույցեր են անցկացրել ընդդեմ Թուրքիայի ԵՄ անդամակցության
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարելիք այցի նախօրեին՝ հունվարի 25-ին եւ 26-ին, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության, որոնք կազմակերպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: Ցույցեր տեղի են ունեցել Փարիզում, Մարսելում, Լիոնում ու Մոնպելյեում: