Пульс
Архив

Рубрика: նորություններ/news

նորություններ/news

Ամերիկեան Եւ Բրիտանական Գնահատականներ

Հայաստանի մէջ Մեծն Բրիտանիոյ դեսպանը տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւնները գնահատած է ընդհանրապէս դրական, կեդրոնացած է Հրազդանի ընտրութիւններուն վրայ` զանոնք յատկանշելով մրցակցային ուժեղ քարոզարշաւով: Ապա, դեսպանը փոխանցած է նաեւ իր վերապահութիւնները, ըստ որոնց, եղած են ձայներու գնումներ, ընտրակաշառքներ բաժնելու երեւոյթներ եւ վարչական գործողութիւններու թերութիւններ: Այնուամենայնիւ, ըստ բրիտանացի դեսպանին, յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններուն այս երեւոյթները կը սրբագրուին եւ անոնք կ՛անցնին աւելի ժողովրդավար:

3 минуты
նորություններ/news

Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված արարողություններ Աթենքում, Սալոնիկում և Քսանթիում

Մարտի 4-ին Աթենքի Նեա Զմիրնի թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին հունահայ բոլոր հոգևոր առաջնորդները, ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ: Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտները պատվո պահակախումբ էին կազմել:

1 минута
նորություններ/news

Պետությունը կօգնի զինծառայողներին՝ կրթական հաստատություններ ընդունվելու գործում

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ հանդիպել է Երևանի զորամասերից մեկի զինծառայողներին՝ ներկայացրել զինված ուժերում իրականացվող կրթական ծրագիրը: Վերջինիս նպատակը զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների և առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց նախապատրաստումն է՝ ՀՀ բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:

2 минуты
նորություններ/news

ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի` այդ կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված խնդրանքով որպես Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ է տարածվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Խոջալուի բնակավայրում 1992թ. տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:

2 минуты

Читайте также

Самое популярное

Армия

ГЕНОЦИД АРМЯН