Կանադա-Հայաստան Գործարար Խորհրդի 25-րդ տարեդարձին նվիրված հավաք
Փետրվարի 25-ին Կանադայի Տորոնտո քաղաքում կայացավ Կանադա-Հայաստան Գործարար Խորհրդի 25-րդ տարեդարձին նվիրված հավաք, որտեղ որպես հիմնական բանախոս ելույթով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Ներկաներին Կանադայի վարչապետի անունից դիմեց նաև Համայնքների Պալատի բազմամշակութայնության հարցերով խորհրդարանական քարտուղար Չունգսեն Լյանգը: