Հունվարի 20-ին Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնում տեղի ունեցավ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո: Այն կազմակերպվել էր Շվեդիայի հայկական ասոցիացիաների միության, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության շվեդական կոմիտեի, Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնի, Շվեդական լրագրողական ասոցիացիայի և Շվեդական «ՓԷՆ» ակումբի «Գրողների միջազգային կազմակերպության շվեդական կենտրոնի» կողմից: