Ապրիլի 24-ին Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, կայացավ բազմամարդ հավաք` նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Վենսան Պեյոնը, Ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ եւ հազարավոր ֆրանսահայեր: