Հանրությունը չէր հասցրել մարսել թուրքական Today's Zaman պարբերականի միջոցով Անկարայի կողմից Հայաստանին նետված տեղեկատվական պրովոկացիոն խայծը ԼՂ-ին հարակից 5 շրջաննները հանձնելու` Երևանի պատրաստակամության և դրա դիմաց հայ-թուրքական սահմանը բացելու հնարավորության մասին, և արդեն արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կոչ է անում Հայաստանին` թոթափել Թուրքիայի հանդեպ ունեցած անվստահությունը: Թե ի՞նչը հիմք ընդունելով` Հայաստանը պետք է վստահի Թուրքիային, Դավութօղլուն, իհարկե, մոռացել է պարզաբանել: Նա, թերևս, ...