Ապրիլի 27-ին եւ 28-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը Փարիզի մերձակա Մեդոն, Իսի-լե-Մուլինո եւ Կլամար քաղաքներում մասնակցեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Վրաստանում ՀՀ դեսպանության եւ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, ապրիլի 24-ից դեռ օրեր առաջ սկսվեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 19-ին Բրատիսլավայում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որին մասնակցեցին եւ ելույթներ ունեցան Սլովակիայի հայ համայնքի եւ ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին, Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը, Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն։ Այնուհետեւ Բրատիսլավայի Սուրբ Կատարինա մատուռում Կենտրոնական ...
Ապրիլի 24-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական կաթողիկե եկեղեցում Հռոմի Հայ Կաթողիկե Լեւոնյանվարժարանի Մեծավոր հայր ԳեւորգՆորատունկյանի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որին մասնակցեցին նաեւ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը եւ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Իսպանիայում մեկնարկեց ապրիլի 21-ին մայրաքաղաք Մադրիդում: Սան Խուան դե Լա Կրուս եկեղեցում կատարվեց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն, որին հետեւեց մադրիդահայության ուժերով կազմակերպված սգո հանդես, ցուցադրվեց «Աղետ» վավերագրական ֆիլմը` իսպաներեն թարգմանությամբ: Նույն օրը Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը Բարսելոնայի Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցում կատարեց Մեծ եղեռնի ...
Ապրիլի 24-ին Նիդերլանդների Ասեն քաղաքում, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էր Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեն:
Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ տեղի ունեցավ 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի եւ ծաղկեպսակի զետեղման արարողություն:
Ապրիլի 21-ին Սան Պաուլոյի «Հայկական Ակումբ» համալիրում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության հարցերին նվիրված կլոր սեղան, որի մասնակիցները քննարկեցին նախորդ դարասկզբին տեղի ունեցած համամարդկային այդ ոճրագործության տարբեր ասպեկտները, հետագայում նախատեսվող քայլերը, ինչպես նաև ցուցադրվեցին փաստագրական մի քանի ժապավեններ։
Ապրիլի 24-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված համերգային երեկո՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-ամյա տարելիցին։
Ապրիլի 24-ին Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում հայ համայնքի կողմից կազմակերպվեց ամենամյա հիշատակի բողոքի ակցիա: Նույն օրը Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան ԱՄՆ Բոստոնի շրջանում: Հայաստանեաց առաքելական Սուրբ եկեղեցու երկու թեմերում մատուցվեցին հոգեհանգստյան պատարագ, ժամերգություն, որից հետո տեղի ունեցավ քայլարշավ:
Ապրիլի 24-ին Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, կայացավ բազմամարդ հավաք` նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Վենսան Պեյոնը, Ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ եւ հազարավոր ֆրանսահայեր: