Թուրքիայում հայկական եւ հունական դպրոցների ղեկավարները դիմել են Թուրքիայի ազգային կրթության նախարարություն՝ պահանջելով դպրոցական ավարտական քննությունները դարձնել մայրենիով։
Թուրքիայի միջնակարգ դպրոցներում անցումային (TEOG) քննության արդյունքներից դժգոհ հայ ծնողները պատրաստվում են են դատի տալ Թուրքիայի կրթության նախարարությանը. հայտնում է taraf.com-ը:
Նոյեմբերի 21-ին Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահը առլեցուն էր հարիւրաւոր հանդիսականներով, որոնք չնայած յորդառատ անձրեւին` ի մի էին եկել` նշելու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ռահվիրայի տօնը:
Տրապիզոնի Չամոբա գյուղի պատմական Պոլիտա քրիստոնեական եկեղեցում գանձ որոնելու նպատակով երկու թուրք ընկերներ 50 մ երկարությամբ եւ 2 մ տրամագծով թունել են փորել` խարխլելով եկեղեցու հիմքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Միլիեթ» թերթը գրում է, որ թունելից դուրս գալու պահին` տեսնելով այնտեղ իրենց սպասող ժանդարմներին, նրանցից մեկը սրտի կաթված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Մյուսը ձերբակալվել է եւ հարցաքննությունից հետո ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի թաղապետի թեկնածու Օղուլ Աքթունան այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան եւ հանդիպել պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ:
Բոլոր նախադրյալները հուշում են, որ Անկարան շարունակում է իմիտացիոն գործողություններով շղարշել հայ-թուրքական հարաբերությունները իբրեւ թե նոր մեկնարկ ապահովելու քաղաքականության կիրառումը։ Իրականում, Անկարայի նախապայմանային քաղաքականությունից ոչինչ չի փոխվել։ Նախ մեջբերենք թուրք թիւ մեկ դիւանագետի ծխածածկույթ առաջացնելու միտումով կատարված վաշինգտոնյան հայտարարությունը։
Թուրքական tursu.tv հեռուստաալիքը Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված նախագիծ է սկսել: Հեռուստաալիքը ծրագրել ' վավերագրական ֆիլմ նկարահանել տարածաշրջանում հայկական քյամանչա երաժշտական գործիքը տարածած հայ բանաստեղծ, երաժիշտ, բանահավաք, երգահան եւ աշուղ Սայաթ-Նովայի մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demikrathaber.net լրատվական կայքը:
Վիոլետա Սմիթը, ով հիշեցնում է գրող-վիպասան Բարբարա Քարթլենդին, հայ փախստականների դուստր է, ովքեր ցեղասպանության հետեւանքով լքել են հայրենիքն ու ապսատան գտել Հնդկաստանում: 92 տարեկան հասակում նա բնակվում է Կալկաթայի Սադեր փողոցում գտնվող իրեն պատկանող հյուրանոցում:
Սիդնեյում ու Մելբուրնում պատմության ամերիկացի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության հայտնի ժխտող Ջասթին Մաքքարթիի մասնակցությամբ ծրագրված երկու միջոցառումները չեղյալ են համարվել: Որպես պատճառ նշվում են անընդունելի հայացքները: Այդ մասին հաղորդում է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի կայքը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիան խնդիրներ ունի իր հարևան երեք պետությունների` Սիրիայի, Հարավային Կիպրոսի և Հայաստանի հետ:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները վկայում են, որ նա սկսել է ձախողված «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության 2-րդ փուլը։ Նման տեսակետ, այսօր՝ նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսում, հայտնել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքիան փորձում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը վերակենդանացնել, ինչը կապված է տարածաշրջանում Թուրքիայի համար ստեղծված ոչ բարենպաստ պայմաններ եւ եւ գլխավորապես մոտեցող 2015-ով։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։