նորություններ/news
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին հոգևորական չունի
Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում հայ հոգևորականի բացակայությունը պատճառ է դառնում, որպեսզի շատ հաճախ կրոնական ծիսակատարություններ եկեղեցում չիրականացվեն: Այս կապակցությամբ Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը դիմել է Պոլսի հայոց պատրիարքարան եկեղեցում հոգևորական նշանակելու խնդրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը: