Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
մշակույթculture
«Եվրատեսիլ–2014» մրցույթի հայ մասնակիցը կորոշվի Ամանորի գիշերը, երեքշաբթի հաղորդեցին Հայաստանի Հանրային հեռուստատեսության մամուլի ծառայությունից։
Դեկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ այցելեցին «Ոսկե Դար» պատկերասրահում «ԱԱ Աուկցիոն» և hi-artonline.com նախագծի կազմակերպած ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին ժամանակակից արվեստի, ինչպես նաև անցյալ հարյուրամյակի հայ կերպարվեստի մի շարք լավագույն նմուշներ:
Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի համերգը, որը նվիրված էր Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2013  թվականի իր համերգաշրջանը կեզրափակի վաղը՝ դեկտեմբերի 25-ին, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում՝ աշխարհահռչակ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրադարկիի եւ ֆլեյտահար Սառա Ռուլիի հետ արգենտինյան տանգոյի կատարումներով:
Հայկական լավաշի պատրաստման արվեստը կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցուցակում, երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։
Ըստ haber3.com-ի`Կարսի նահանգապետ Էյուփ Թեֆեն ասել է. «Անիի ավերակներում աշխատանքները դարձյալ սկսեցինք: Անին մեզ համար շատ կարևոր է, հատկապես` որպես զբոսաշրջության կենտրոններից մեկը: Անին 3 տարի է, ինչ լքված է: Այժմ, «Փամուքքալե»համալսարանի և թանգարանի տնօրինության մասնակցությամբ, մեր աշխատանքները վերսկսում ենք»: Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունն այս աշխատանքների համար հատկացրել է 110 հազար լիրա: Բարեկարգման աշխատանքները կտևեն մոտ 45 օր:
Դեկտեմբերի 22-ին «Փոքր Փարիզ» սրճարանում կայացավ­ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային մաստեր-կլասը, որտեղ ազգագրագետ Սոնիա Թաշչյանը եւ ավագ խոհարար Լեւոն Ավագյանը ներկայացրեցին հայկական ամանորյա ծիսական ավանդույթերը, այնուհետեւ պատրաստեցին հայկական ամանորի  սեղանի ավանդական ճաշատեսակները:
Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի ավերակներ այցելողների թիվը 2013-ին ավելացել է նախորդ տարվա համեմատ:
Գրական թղթակից Էյլին Բաթերսբին  «Irish Times»-ին տված հարցազրույցում ներկայացրել է 2013թ.-ի փաստագրական գրքերից լավագույնների իր ընտրությունը: Նրա ցուցակում է ընդգրկվել Վասիլի Գրոսմանի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ «Բարին ընդ ձեզ» օրագիր-ակնարկը, որը թարգմանել են Ռոբերտ եւ Էլիզաբեթ Չանդլերները: 12 լավագույն գրքերի ցուցակում այն գտնվում է երկրորդ հորիզոնականում: Այդ մասին գրում է «Irish Times»-ը:
Դեկտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում էր շուրջ 40 սիրիահայ: Ցուցահանդեսին ներկայացված էին սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք: Ցուցահանդեսից հետո կայացավ «Նոր կյանքին ընդառաջ…» խորագրով բարեգործական համերգ` սիրիահայ և հայաստանցի սիրված արվեստագետների մասնակցությամբ: Համերգին հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո ...
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում տեղակայված Հայկական գրադարանն ու Ամերիկայի թանգարանը վերանվանվել են ու այսուհետ կկոչվեն Ամերիկային հայկական թանգարան` ի նշան  որպես խոշոր թանգարանի դրա կարգավիճակի ճանաչման: Այդ մասին գրում է «Wicked Local Watertown»-ը:
2013-ին հայկական որմնանկարների վերականգման համար անհրաժեշտ գումարի կեսը տրամադրել է մասնավոր սեկտորը. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
2013-ը հայկական գորգարվեստի հանրահռչակման տարի էր հայտարարվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ այդ առիթով տարեսկզբին Հայաստանի պատմության թանգարանում գորգարվեստի մշտական ցուցահանդես է բացվել:
2013-ը հոբելյանական էր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի համար. այս տարի լրանում էր կոմպոզիտորի ծննդյան 110-րդ ամյակը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587