Կանանց միջազգային ասոցիացիան դեկտեմբերի 14–ին տոնական բարեգործական տոնավաճառ կանցկացնի, չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ասոցիացիայի նախագահ Միրնա Մգրդիչյան-Թեչլերը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար եւ դիրիժոր Պինկաս Ցուկերմանին, ով Երեւան է ժամանել այսօր` մասնակցելու «Երեւանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանի փակման համերգին: Արամ Խաչատրյան համերգասրահում նա հանդես կգա «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ՝ որպես դիրիժոր եւ մենակատար:
Բանահավաք եւ ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը, դեկտեմբերի 11-ին, Երեւանում տեղի է ունեցել Ստամբուլի «Բելգե» հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքօլուի մասնակցությամբ։
Պետք է գնալ-թակել բոլորի դռները, բաժանել գործիքներ ու ստիպել, որ երեխաները երաժշտություն սովորեն. երաժշտությունը մտածողություն է ձեւավորում. լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց դիրիժոր, ջութակահար,«Գրեմմի» բազմակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը:
Վերջին 15-20 տարիներին նկարիչների միությունը անկում է ապրել, կորցրել է իր հեղինակությունը եւ ունեցվածքը: Նման բովանդակությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը (ՀԱՂԹՈ):
«Եթե ես առաջիկայում որեւէ խոշոր մրցանակ կամ հոնորար ստանամ, այն կնվիրեմ իմ ընկեր գրողների առողջության վերականգնմանը կամ էլ նրանց գործերի հրատարակմանը»,- այսօր հայտարարեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Դեկտեմբերի 6-ին Չինաստանի Շանդուն նահանգի մայրաքաղաք Ցինանում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Անուշակ» հայ-չինական մեղվաբուծական համատեղ ձեռնարկության մասնաճյուղը:
Դեկտեմբերի 8-ին Արաբկիրի Հայորդաց տանը տեղի ունեցավ Կորեա-Մետաքսի ճանապարհ միջազգային Արիրանգ փառատոնը՝ նվիրված հարավկորեական Արիրանգ երգի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի հոգևոր մշակութային ժառանգության ճանաչման մեկամյակին:
ՀՕՄ-ուհիները արդեն պատրաստվում են Ամանորին: ՀՕՄ Զեյթունի մասնաճյուղը երեխաների համար Արամ Մանուկյան կենտրոնում միջոցառում է նախատեսել սիրիահայ փոքրիկների ու նրանց ծնողների համար:
Երեւանում, Կոմիտասի անվան Կամերային տանը դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել համերգ՝ նվիրված լեգենդար երգչուհի Մարիա Կալասի ծննդյան հոբելյանական 90-ամյակին եւ ԵՄ-ում Հունաստանի նախագահության ստանձնմանը: