Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
մշակույթculture
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը վերջին անգամ համերգով հանդես կգա 2014թ. հունիսի 1-ին Լոնդոնի Ալբերտ-հոլլում, գրում է «French Radio London»-ը։  2013թ. հոկտեմբերին Թագավորական Ալբերտ-հոլլում անշլագով հանդես գալուց հետո Ազնավուրը կվերադառնա հրաժեշտի համերգով, որն էլ կնշանավորի նրա 90-ամյակը։
Դեկտեմբերի 13-14-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում էին գիտնականներ, հոգևոր և համահայկական կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից:
Երեւանում դեկտեմբերի 13-ին մեկնարկել է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Կարմիր Խաչի ու Կարմիր Մահիկի մարդասիրական գործունեության 150-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության նախաձեռնությամբ:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 45 տարեկան է: Տասնամյակներ շարունակ «Էրեբունի» արգելոց-թանգարանը անում է ամեն ինչ` անցյալը ճանաչելի դարձնելու, ներկայի նկատմամբ ուշադրությունը խթանելու և ապագայի նկատմամբ պատվախնդիր լինելու ուղղությամբ: 2013-ը ամփոփելով իր հիմնադրման 45-րդ տարեդարձին նվիրված միջոցառմամբ` արգելոց-թանգարանը նպատակ է հետապնդում անցած ուղին ներկայացնել նոր ծրագրերի համատեքստում` Երևանի հիմնադրման 2800 ամյակին ընդառաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արգելոց-թանգարանն ակնկալում է, ...
61 տարեկան հասակում տարում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանը: Նրա որդին NEWS.am-ին հայտնեց, որ հայրը հանկարծամահ է այս գիշեր՝ գլխուղեղի կաթվածից:
Գերմանիայում բուժման մեջ գտնվող արձակագիր Լեւոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել է:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մեկնարկել է Ս. Սարգսի 2014 թ. տոնակատարությունների 1-ին միջոցառումը:
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նախաձեռնությամբ, Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 17:30-ին, կբացվի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային շարժման 150 ամյակին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսին:
Երեւանում ծնված բալետի դերասան Դավիթ Կարապետյանը 2013թ.-ի «Շչելկունչիկ» ներկայացման մեջ կատարում է արքայազն Շչելկունչիկի դերը Սան-Ֆրանցիսկոյի Բալետում: Այդ մասին գրում է Examiner.com կայքը: Կարապետյանը սովորել է Հայաստանի բալետի դպրոցում ու Շվեյցարական պրոֆեսիոնալ բալետի դպրոցում: Ցյուրիխի բալետում աշխատելուց հետո նա 2005թ.-ին դարձել է Սան-Ֆրանցիսկոյի Բալետի մենակատար:
Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հայկական Կողբի աղի հանքերը թուրքերը ցանկանում են օգտագործել շրջանում բժշկական տուրիզմը զարգացնելու համար։
Մեկնարկել է «Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնը
Հայ գուրմաններին կառաջարկեն կիրակի համտեսել ղափամա ավանդական կերակրատեսակը 2013 թվականին անցկացված խոհարարական փառատոների արդյունքների ամփոփող միջոցառման ընթացքում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը։
Հայաստանի մշակույթի նախարարությունը Սբ. Էջմիածնին կփոխանցի 13-րդ դարի վանական համալիր՝ Տեղեր գյուղում: Ինչպես նշվում է կառավարության ՝ այսր կայացրած համապատասխան որոշման մեջ, համալիրի փխանցման մասին որոշումը կայացվել էր դեռեւս 2001թ, սակայն պաշտոնական ակտ այդպես էլ չեր կազմվել: Վանական համալիրը, որը պետք է հայ առաքելական եկեղեցու անհատույց շահագործմանը հանձնվի, գտնվում է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 12-ին մեկնել է Ֆրանսիայի հայոց թեմ, ուր նույն օրը Փարիզում Նորին Սրբությունը ներկա կգտնվի իր բարձր հովանու ներքո կազմակերպված աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մեծարման երեկույթին:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587