«Հայ լեզուով թղթերը պիտի այրուեն». այս վերտառությամբ տեղեկությունը կարդում ենք «Ժողովրդի ձայն» թերթի 1918 թ. 61-րդ համարում, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է Գանձակի պոստ-հեռագրատան թուրք կառավարիչը վերցնում և այրում Գանձակի փոխանորդի` Վրաստանի և Իմերեթիայի Հայոց Թեմական Կոնսիստորիային ուղղված երկու նամակ-թղթածրարները` պատճառաբանելով, որ դրանք հայերեն են և, հետևաբար, անհասկանալի ցենզուրների համար: Հավելենք նաև, որ հայ գործիչ, Վրաստանում ՀՀ դիավանագիտական առաքելության ղեկավար Արշակ Ջամալյանն այդ առթիվ ...