Մոսկվայում տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն
Դեկտեմբերի 7-ի առավոտյան Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց վանական համալիրի տարածքում կանգնեցված խաչքարի առջեւ տեղի ունեցավ ծաղիկների եւ ծաղկեփսակների զետեղման արարողություն՝ ի հիշատակ 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի: Երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը մասնկացեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, ռուսաստանյան պետական, հասարակական եւ մշակույթի ոլորտի հայտնի գործիչներ, հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ եւ մոսկվաբնակ հայեր: