Հայի ամանօրյա անակնկալը հուզել է Նյու-Յորքի բնակչին
Նյու-Յորքում բնակվող Ջոն Մորգենշթերնը «The New York Times»-ի բլոգում պատմել է հայկական ամանօրյա անակնկալի մասին: Նա գրում է, որ անցյալ շաբաթ Նյու-Յորքի Քենեդու օդանավակայանից տուն վերադառնալիս տաքսիում որոշել է չմիացնել ականջակալները եւ խոսել վարորդ Քարլի հետ: «Ես հայտնեցի իմ հասցեն: Մենք խոսեցինք եղանակից: Հարցրեց, ծագումով որտեղից եմ: Ինչ-որ պահի հասանք ծնողներիս, որոնք ապրում են Լոս-Անջելեսում»,- պատմում է հեղինակն իր նամակում: