Դեկտեմբերի 21-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Մառնեուլի շրջանի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանի և հոգևոր դասի ներկայացուցիչների, օծվեց Մառնեուլի շրջանի Շահումյան ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Օծման արարողությանը ներկա էին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Գարի ...