Մայիսյան հաղթանակներին և Հանրապետության տոնին նվիրված ձեռնարկ Պրահայում
Մայիսի 26-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում կազմակերպվել էր մայիսյան հաղթանակներին և Հանրապետության տոնին նվիրված ձեռնարկ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: Հայ դիվանագետն իր ելույթում անդրադարձավ 1918թ. մայիսին տեղի ունեցած Սարդարապատի և Ապարանի հաղթական ճակատամարտերին, Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմանը և դրանց նշանակությանը: Նա կարևորեց նաև հայ ժողովրդի հերոսական մասնակցությանն երկրորդ աշխարհամարտին: Դեսպան Սեյրանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հայ զինվորի մերօրյա սխրանքին՝ մեր հոգևոր և մշակութային կենտրոն, հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրմանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորմանը: