նորություններ/news
Ջազ-դաշնակահարուհի Մաշա Ղարիբյանը նվաճելու է Փարիզը
Ջազ-դաշնակահարուհի Մաշա Ղարիբյանը մտադիր է նվաճել Փարիզը: Թողարկելով Mars անվանումով իր առաջին ալբոմը՝ դաշնակահարուհին դարձել է ֆրանսիական ջազային բեմի 2013 թվականի հայտնությունը: Հայտնի Bratsch խմբի հիմնադիրներից Դան Ղարիբյանի դուստր Մաշան կատարում է երաժշտություն, որը միավորում է հայկական եւ ամերիկյան երաժշտությունը՝ made in Brooklyn, ֆոլկ, Ուիլյամ Բլեյք եւ Կոմիտաս: