նորություններ/news
Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել ամանորյա միջոցառում
Դեկտեմբերի 29-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում: Միջոցառմանը Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբի կողմից հրավիրվել էին Ախալցխայի Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի երգի ու պարի խմբերը, որոնք եւ իրենց պարերով ու երգերով ուրախացրին բոլոր ներկա գտնվողներին: